ԱՀԱԶԱՆԳ. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ եմ արել զերծ մնալ նման քայլերից և որևէ պարագայում չվտանգել սեփական առողջությունն ու կյանքը։
Հաշվի առնելով ստացված ահազանգերի լրջությունը՝ կոչ եմ անում իրավասու մարմիններին անհապաղ պարզաբանել իրավիճակը և հրապարակային պատասխան տալ բարձրացված հարցերին։

Միաժամանակ, պատգամավոր գործընկերներիս խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, այցելել քրեակատարողական հիմնարկ և տեղում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները։

Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող սահմանափակվել անգամ ազատազրկման պայմաններում։ Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա պատշաճ և անհապաղ արձագանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930