ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային խաղում ԱՄՆ-ի ազգային հավաքականը հանդիպեց Պարագվայի ընտրանու հետ։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կայացած հանդիպումում ամերիկացիները մեկ խաղում խփած գոլերի ռեկորդ են սահմանել։ Նախկինում ԱՄՆ-ի հավաքականը մունդիալներում երբեք չէր դարձել այսքան գոլի հեղինակ։
Այս խմբում հանդես են գալիս նաև Շվեյցարիայի և Կատարի ազգային հավաքականները։ Այս թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

