ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ Վահագն Հովակիմյան
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրայինի եթերում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«14-ին կամփոփենք, 19-ին այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,-հայտարարել է նա։

