Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին

Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին, հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ այս քայլն օտարերկրյա աշխատուժի ներհոսքի կարգավորմանն ուղղված առաջին փուլն է։ Շոնդիի հայտարարության համաձայն՝ օտարերկրյա պետություններից Հունգարիա ժամանած աշխատուժի պատճառով տեղի աշխատողների աշխատավարձերը նվազում են, և նրանք կորցնում են իրենց աշխատատեղերը։

Հունգարիայում արդեն իսկ աշխատող Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս կարող են դիմել աշխատանքային վիզայի ժամկետի երկարաձգման համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, օտարերկրյա աշխատուժը կազմում է Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, թեև որոշ ոլորտներ, ինչպիսիք են սպասարկումն ու արտադրությունը, զգալիորեն կախված են օտարերկրյա աշխատուժից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930