Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա Միլանի «Ինտեր»-ում:
Իտալական լրատվամիջոցները գրել էին, որ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին հաջողվել է համոզել Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը: Նոր պայմանագրի մանրամասները՝ ներառյալ աշխատավարձի ճշգրտումը, կքննարկվեն առաջիկա օրերին:

