ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություններ, որում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` պատգամավորի թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930