![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը չի փոխվի
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/Vardan-Sedrakyan03.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրայալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել է փոխել վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Ի դեպ, դատարանը խորհրդակցական սենյակ հեռացել էր մոտավորապես ժամը 15:00-ին, իսկ որոշումը հրապարակվեց միայն 3 ժամ անց: Այդ ընթացքում դատավարությանը մասնակցող բոլոր անձանց դուրս էին հրավիրել դատական նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ նշված դահլիճում մեկ այլ դատական նիստ էր նշանակված: Հաջորդ դատական նիստը՝ հուլիսի 1-ին: