Սամվել Կարապետյանը լրջագույն ճգնաժամային կառավարիչ է, լրջագույն բանակցող․ Արա Սիմոնյան
168TV–ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Արա Սիմոնյանն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը վստահ է՝ այս փուլում Հայաստանին ուժեղ առաջնորդ է պետք՝ ի դեմս Սամվել Կարապետյանի։
Հարցազրույցի ընթացքում Արա Սիմոնյանի հնչեցրած մի քանի թեզեր՝ մեկ դիպաշարով․

- Երեկ շատ ակնառու երևաց, որ սա ոչ թե ինչ-որ ընտրական մարաթոն է կամ ընտրական գործընթաց, այլ արդեն համաժողովրդական շարժում, որի սկիզբը տրվել էր ամիսներ առաջ, բայց երեկ շատ ավելի պարզ երևաց։ Եվ այդ խելահեղ էներգետիկան, որ մենք բոլորս զգացինք Հանրապետության հրապարակում, դրա մասին էր վկայում, և երբեք չի կարելի կանգնեցնել, անհնար է կանգնեցնել շարժումը, որի ժամանակը եկել է, և ժամանակը եկել է, իրականում, արդեն, վերջապես։
- Նիկոլ Փաշինյանին հաղթելու բանաձևն ընդամենը նրան չնկատելն է։ Սա ոչ թե ինչ-որ վազքի մրցույթ է, թե՝ ով արագ կվազի, այլ ասել այն, ինչ որ դու ունես ասելու ժողովրդին, մարդկանց, հանրությանը, և մարդիկ թող ընտրեն, իսկ համեմատության եզրեր, օրինակ, այս կողմից՝ Սամվել Կարապետյան, այն կողմից՝ էդ, համեմատելու եզրեր անգամ։
- Անընդհատ շեշտվում է Սամվել Կարապետյանի՝ մեծ բարերար լինելը։ Դա անխոս այդպես է, հայ ազգի, թերևս, մեծագույն բարերարներից մեկը, բայց նա նաև լրջագույն ճգնաժամային կառավարիչ է։ Այ սա է պետք շեշտել։ Նա բիզնես կառավարիչ է, այսինքն՝ լրջագույն բանակցող, ով կարողացել է այդ ամբողջ բիզնես կայսրությունը կառուցել։
- Գիտե՞ք` կա այսպիսի մարդկային հոգեբանական ֆենոմեն, որ որպես կանոն՝ դիմացինին մեղադրում են նրանում, ինչը որ իրենք են արել․ հակառակորդներին մեղադրեք այն բանում, ինչում մենք ինքներս ենք մեղավոր։ Քավ լիցի, Ռուսաստանի հետ աշխատել և Ռուսաստանի բարեկամ լինելն ամենևին էլ մեղք չէ, որ մենք հիմա դա արդարացնենք, բայց ի՞նչ է նշանակում «Ռուսաստանի գործակալ»․ մարդն աշխատել է Ռուսաստանում, բնական է՝ կան շատ մեծ հնարավորություններ, կապեր, ինչն ամենևին չի նշանակում այն որակումը, որ հիմա նրան տալիս են։
- Չերչիլը մի լավ խոսք ունի, ասում է՝ շատ դժվար է գնալ կատաղած վագրի վրա նստած, բայց շատ ավելի դժվար է՝ այդ վագրից իջնելը։ Հիմա այդ իջնելու մոմենտը եկել է, պատասխան տալու ժամը մոտենում է, իրենց համար դա սարսափելի է։
- Կա՝ սուտ, մեծ սուտ և վիճակագրություն․ մարդկանց հետ կարելի է շփվել՝ ավելի լավ պատկերը ստանալ։

- Հաղթանակի համար ամենակարևոր բանը ոգին է, համախմբվածությունը, ինչո՞ւ չէ՝ նաև զենքի ուժը․ մարդ հիանում է, ուղղակի, այսօրվա Իրանի և Իրանի ժողովրդի պահվածքով, թե ինչպես կարողացան դիմագրավել այդ ագրեսիային։
Մանրամասները՝ տեսանյութում



