Բաժիններ՝

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Ավստրալիայի կառավարությունը մոտ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար: Այս մասին ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։

Ինչպես նշված է փաստաթղթում, միջոցները կուղարկվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի միջոցով: Նախարարն ընդգծել է, որ ֆինանսավորումը թույլ կտա ապահովել դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումները, աջակցել սանիտարական ծառայությունների մատուցմանը, հիվանդության տարածման մոնիթորինգին և տեղական առողջապահական համակարգերի ամրապնդմանը։

Վոնգի խոսքով՝ ախտորոշման սահմանափակ հասանելիությունն առայժմ թույլ չի տալիս լրիվ չափով գնահատել վարակի տարածման մասշտաբները: «Մենք աջակցոթյուն ենք ցույց տալիս բժշկական ծառայություններին և տեղական համայնքներին, որոնք գտնվում են բռնկման դեմ պայքարի առաջնագծում՝ կանխելու համար էբոլա վիրուսի հետագա տարածումը», – հայտարարել է նա՝ նաև ընդգծելով, որ Ավստրալիայի կառավարությունը կշարունակի աջակցել վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը Համաճարակներին պատրաստվածության ապահովման բնագավառում նորարարությունների կոալիցիայի (CEPI) միջոցով։

Էբոլայի նոր բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրի նահանգում: Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը հասել է 60-ի, հաստատված հիվանդացածներինը՝ 344-ի: Էբոլայով ախտահարվածներ են հայտնաբերվել են նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930