Հայաստանցիների 61%-ը կողմ է Եվրասիական միությանն անդամակցելուն. GALLUP International Association

Պարզվում է, հայաստանցիների 61%-ը դրական է վերաբերում Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն։ GALLUP International Association-ի անցկացրած հարցումներով՝ այդ գաղափարին դեմ է եղել բնակչության ընդամենը 4%-ը, ևս 26%-ը նշել է, որ անտարբեր է։ Հարցման արդյունքներն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ընդ որում, 2012 թվականի ընթացքում իրականացված հարցումն անցկացվել է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրներում։ Հարցմանը մասնակցել են 13 հազար մարդ։

Տեղեկացնենք, որ GALLUP International Association-ը ոչ թե հայտնի կամ, ինչպես ընդունված է ասել, իսկական Gallup-ն է, այլ այն կազմակերպությունը, որը պարբերաբար նախխընտրական հարցումներ է անկացնում Հայաստանում՝ որպես կանոն անվիճելի ֆավորիտ համարելով իշխանական թեկնածուներին և ուժերին։

Եվս մի կարևոր հանգամանք. հարցումն իրականացվել է «Եվրասիական զարգացման բանկի» պատվերով, որը Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) կառույցներից մեկն է: Պարզ ասած՝ Եվրասիական միության վերաբերյալ հարցումը պատվիրել է հենց Եվրասիական միությունը։

Տեսանյութեր

Լրահոս