Իսրայելցի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են Քնեսեթը ցրելու մասին օրինագիծը
Իսրայելի խորհրդարանը ձայների 106-0 հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է Քնեսեթը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին օրինագիծ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Օրինագիծը պետք է անցնի ևս երկու ընթերցում՝ նախքան օրենք դառնալը և Քնեսեթը պաշտոնապես լուծարելը։ Ընդունվելու դեպքում օրինագիծը ընտրությունների ժամկետը կտեղափոխի միայն մի քանի շաբաթով, քանի որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հոկտեմբերի 27-ը։
Օրինագծի ընդունումը պնդել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ ուղղափառ կոալիցիոն գործընկերները, քանի որ Քնեսեթը չի կարողանում օրենք ընդունել, որը կթույլատրի ծայրահեղ ուղղափառ տղամարդկանց խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։



