Բաժիններ՝

Ճապոնիան կոչ է արել Իրանին ճկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հարցում

Իրանը պետք է ցուցաբերի «առավելագույն ճկունություն»՝ օգտվելով ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցից հետո լրագրողների հետ զրույցում Տակաիչին նշել է, որ նա Իրանի նախագահի հետ հոռսախոսազրույցում վճռականորեն պահանջել է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի՝ Ասիայից և մյուս բոլոր երկրներից ժամանող նավերի համար ազատ և անվտանգ նավարկություն ապահովելու համար։

Տակաիչին տեղեկություն չի տրամադրել Փեզեշքիանի պատասխանի վերաբերյալ, սակայն նշել է, որ Իրանի նախագահի հետ համաձայնել են շարունակել սերտ շփումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930