Ո՞նց է ավերակների վրա եղել. իհարկե, համաձայն չեմ բանակի մասին Փաշինյանի գնահատակնների հետ. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել» և այլն։

«Ավերակների՞․․․ Ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ։ Ես ղեկավարել եմ էդ զինված ուժերի համակարգը, անհնար է, որ ես էդպիսի գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել։ Ո՞նց է ավերակներ վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել և կրթվել, վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ընթացքում, ես էդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատել կամ այն երիտասարդներին, որոնք էդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել, ես ո՞նց կարող եմ ավերակ գնահատականը տալ»,- ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին տարբեր պաշտոնյաներ իրենց հայտարարություններում մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները «ավերակ բանակ» ժառանգություն ստանալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի անընդունելի էր համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։

Քոչարյանը նշել էր՝ այն մարդն, ով նման բան է հայտարարում, ո՛չ խիղճ ունի, ո՛չ խելք ունի, ո՛չ էլ, միգուցե, հիշողություն։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել էր, որ Փաշինյանը բանակը 0–ից կառուցելու հետ կապ չունի, բայց ահա` բանակը զրոյացնելն իր ձեռքի գործն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930