ԵԱՏՄ հայտարարություն-նամակը Փաշինյանին կարող էր տողատակում ունենալ նաև անվտանգության հավաքական երաշխիքը՝ ընտրությանը պարտվելու և այդ պարտությունը ճանաչելու պարագայում. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ըստ էության իրավացի է. անտրամաբանական է անել հանրաքվե, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության համար:

Միաժամանակ սակայն, անտրամաբանական է խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության կուրսի մասին, երբ այդ ամենը ենթադրում է ընդամենը մեկ նախադասությամբ մի օրենք խորհրդարանում, որը կառավարող մեծամասնությունն ընդունել է զուտ այն պատճառով, որ այն մերժելը հավասարազոր կլիներ «եվրաանդամակցության» քարոզչական փուչիկի պայթեցումով, վաղաժամ պայթեցումով: Իսկ վաղաժամ պայթեցումը կնշանակեր այսպես ասած արեւմտամետ տրամադրված ընտրազաննգվածի կորուստ:

Ընդ որում, մեղմ ասած, մոլորություն է մտածել, թե այդ ընտրազանգվածը գնալու էր եւ ձայն էր տալու որեւէ այլ «արեւմտամոլ» կուսակցության:

Պետք է հասկանալ, որ այդ ընտրազանգվածն էլ իր զգալի մասով այդուհանդերձ ռացիոնալ է ավելի, քան հակառակը: Հետեւաբար, երբ նրանք արեւմտամետությամբ ձայն են տալիս Փաշինյանին, ձայն են տալիս, որովհետեւ նա իշխանություն է: Այսինքն, վատ, լավ, ամոթալի, ձախողված, թե ինչ, բայց՝ իշխանություն է, ունի իշխանության եկած լինելու եւ իշխանությունը բարդ փուլում պահած լինելու քեյս: Նրանք հենց այդ «քեյսի» բերումով են ձայն տալիս Փաշինյանի, այլ ոչ թե պարզապես, զուտ «արեւմտամետության»:

Այո, այդ ընտրազամգվածի կողմնորոշումը արեւմտյան է, բայց նրանք կուրորեն չեն գնում եւ ձայն տալիս «արեւմտամետ» ամեն ինչի: Նրանք այդ ռակուրսով, բայց ձայն տալիս են «քեյսին», եւ ոչ թե «ինտերֆեյսին»:

Իսկ հանրաքվեի պահով, անկասկած, Փաշինյանն իրավացի է. ինչպե՞ս հանրաքվե անել չեղած թեմայի վերաբերյալ: Իսկ, թե ինչո՞ւ է Ռուսաստանը սրում թեման, ես դիտարկել եմ պարբերաբար, ներկայացնելով իմ տեսակետը:

Ի դեպ, Պուտինը չգիտես՝ ինչու նույն «դեմարշի» ոգով բաց չի թողել Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու չի մոռացել շնորհավորել նրան: Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով:

Կրկնեմ մի քանի օր առաջ «Օրվա թեմայում» արածս անդրադարձը՝ ԵԱՏՄ քառյակի հայտարարություն-նամակը Փաշինյանին, թերեւս, կարող էր տողատակում ունենալ նաեւ անվտանգության հավաքական երաշխիքը՝ ընտրությանը պարտվելու եւ այդ պարտությունը ճանաչելու պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930