Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ոչ մի բռնшպետ էլ չէ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընն իր վրա շատ լուրջ տպավորություն է թողել։ Լուկաշենկոն նրան բնութագրել է որպես հեռանկարային երիտասարդի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընն իմ վրա շատ լուրջ տպավորություն է թողել։ Խելացի, երիտասարդ, հեռանկարային, համագործակցությանը միտված անձնավորություն, նա այնտեղ ոչ մի բռնապետ էլ չէ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպմանը։

Բելառուսի առաջնորդը հավելել է, որ ԿԺԴՀ պետական գործերի նախագահի հետ իր մոտ լավ հարաբերություններ են հաստատվել։

«Մենք ձեր վրա մեծ հույսեր ենք դնում, որ դուք մեզ միջնորդական ծառայություններ կմատուցեք ԿԺԴՀ-ի հետ առևտրում, ինչպես ժամանակին քննարկել էինք ձեզ հետ։ Որովհետև այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք դուք ունեք Կիմ Չեն Ընի հետ, ԿԺԴՀ-ն ոչ մեկի հետ չունի։ Նա ինձ շատ է պատմել ձեր մասին և աջակցել է այս գաղափարին»,- հավելել է Լուկաշենկոն՝ դիմելով Կոժեմյակոյին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930