Քանի դեռ չկա վստահություն՝ Իրանը չի ընդունի որևէ համաձայնագիր. Ղալիբաֆ
Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորող որևէ համաձայնագիր, քանի դեռ չկա վստահություն, որ իրանցի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, ըստ պետական լրատվամիջոցների՝ հայտարարել է Իրանի գլխավոր բանակցողն ու խորհրդարանի խոսնակը:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ «դիվանագիտական ճակատում գտնվող մարտիկները բացարձակապես չեն վստահում թշնամու խոսքերին ու խոստումներին»։
«Մեր միակ չափանիշը մեր պարտավորությունները կատարելուց առաջ իրական արդյունքների հասնելն է»,- ասել է:
«Մինչև չհամոզվենք, որ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, մենք որևէ համաձայնագիր չենք հաստատի։ Այս ռազմավարության հիմքում ընկած երաշխիքը մեր սեփական կյանքն է, որն ինքներս ենք տնօրինում ու պատրաստ ենք զոհաբերելու հանուն Իրանի ժողովրդի»,- հավելել է Ղալիբաֆը։



