ԱՄՆ-ն հրադադարի ռեժիմի ընթացքում «ինքնապաշտպանության նպատակով» հարվածներ է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներին

Ամերիկացի զինվորականները «ինքնապաշտպանության նպատակով հարվածներ» են հասցրել իրանական հրթիռային արձակման հարթակներին և նավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվել է գործող հրադադարի ռեժիմի և պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։

«Այսօր ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ ինքնապաշտպանության նպատակով, որպեսզի պաշտպանեն մեր զինծառայողներին իրանական զինված ուժերից բխող սպառնալիքներից», — CNN հեռուստաալիքին հայտարարել է CENTCOM-ի պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շրջանում պայթյունների մասին հաղորդագրությունները։

«Խոցված թիրախների թվում են հրթիռների արձակման դիրքերը, ինչպես նաև իրանական նավակները, որոնք փորձել են ծովային ականներ տեղադրել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել իր ուժերը՝ միաժամանակ զսպվածություն ցուցաբերելով գործող հրադադարի համաձայնագրի պայմաններում», — հավելել է Հոքինսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031