Հրդեհ ԶՊՄԿ–ում. փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Սյունիքի մարզի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, հրդե է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։ Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին»,– ասաված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ից նաև հայտնել են, որ օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը․ տուժածներ չկան։



