Զառանցանք է. Սամվել Շահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն կա դրա մեջ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հայտարարությունն արեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում, խոսելով Արցախի մասին, հայտարարել էր. «Այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել»։

«Այո՛, մենք էլ ենք համարում, որ այս պահվածքը, որ ցուցաբերում է գործող իշխանությունը, իհարկե, Արցախն իրենցը չէր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք շատ արդյունավետ իշխանություն են, որովհետև դուրս են բերել Հայաստանն այն ճիրաններից, որում հայտնվել էր Արցախի շարժման արդյունքում։

Արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, այդ ծրագիրն իրագործողներ, երևի հենց դա ի նկատի ունի Փաշինյանը, որ հայտարարում է՝ «արդյունավետ իշխանություն ենք», որովհետև իրականացնում են այդպիսի ծրագիր՝ առանց շեղվելու»,- ասաց Շահրամանյանը։

Արցախի նախկին նախարար ընդգծեց՝ իրենք էլ են խաղաղություն ուզում հարևանների հետ, սակայն այլ հարց է, թե դա ինչ որակի ու ինչ գնով ձեռք բերված խաղաղություն է լինելու։ Շահրամանյանի խոսքով՝ խաղաղությունը կարող է նվաստացած կարգավիճակով լինել, որը ևս ընտրության հարց է։ Նա կարծում է, որ այդ ընտրությունը կորոշվի մոտ 1 ամսից խորհրդարանական ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031