Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում պլանավորված է ՀՀ-ի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում. Սեիդով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում է պլանավորված հաջորդ շաբաթ Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպումը կազմակերպելու է ԵԱՀԿ նախագահը: Նշվում է, որ այս տարվա ապրիլին պլանավորված նմանատիպ հանդիպումը տեղի չի ունեցել: