Բաժիններ՝

Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը

Չարենցավանի Արամ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

5-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցը,  իսկ եռյակի վերջում Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցն է:

10-12-րդ դասարանցիների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի Ֆոտոն վարժարանը:

«Մենք ունենք թե՛ դպրոցների, թե՛ դպրոցականների թվի աճ, ինչը նշանակում է, որ սպորտի մասսայականությունն ավելի է մեծանում մեր դպրոցներում: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերն ունեն հենց նմանատիպ նպատակ, որ մեր երեխաները սպորտն իրենց առօրյայի անբաժանելի մաս դիտարկեն: Ամեն տարի ներկա լինելով եզրափակիչ մրցաշարերին` ակնհայտ է դառնում, որ ունենք նաև որակական փոփոխություն»,-ասաց նախարարը:

Հանրապետական՝ եզրափակիչ փուլին մասնակցել են Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերում հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 607 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3270 աշակերտ (շուրջ 810 թիմ): 2025 թվականին մրցաշարին 3236 աշակերտ էր մասնակցել 574 դպրոցից:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կստանան դրամական խրախուսում. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2 մլն 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1 մլն 500,000 դրամ:

Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ։

2024 թվականից սկսած մրցաշարն անցկացվում է միայն դպրոցական երեխաների շրջանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031