Բաժիններ՝

Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է. նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. Փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած տեսանյութի առնչությամբ, որում ասվում է. «Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեսանյութին, որը նաև լայն տարածում է գտել լրատվական կայքերում և վերջիններիս կողմից նշվում է նաև անձի տվյալները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի 13.05.2025 թվականի թիվ 9/11֊Ա որոշմամբ դադարեցվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 22.06.2025 թվականին:

Փաստաբանների պալատի խորհուրդը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Թեև Նելլի Մինասյանը Փաստաբանների պալատի խորհրդի նշված որոշումը բողոքարկել է դատական կարգով, սակայն Խորհրդի նշված որոշումը կատարում չի նախատեսում և օրինական ուժ մեջ մտնելու պահից արդեն իր իրավական հետևանքն ունեցել է, որպիսի պայմաններում էլ Նելլի Մինասյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից»:

May be an image of leather wallet, digital audio player, phone and text that says '190 τ + RR ur entul Follow ក 33 u ก மயாய Original audio ฺ P4R r20wKи htnujunultnp pupgntl Ep unppnupnLU... Seemore See more'

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930