«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին

Նիկոլ Փաշինյանը, որն իր քարոզչական ու աշխատանքային այցերը երկուսը մեկում ձևաչափով է իրականացնում, «Քաղաքացու օրվա» առիթով հերթական նմանատիպ այցն էր կատարել  Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարությունը, որը ևս երկուսը մեկում ձևաչափով է լուսաբանում, տեղեկացրել էր․ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

168.am-ին հայտնի է դարձել, որ հիշյալ բանախոսությանը ներկա քաղաքացիներից շատերին հայտնի չի եղել, թե իրականում իրենք ուր են գնում։

Ի մասնավորի, Արթիկի պետական քոլեջի մի խումբ սաների ասել են, թե քոլեջի լավագույն ուսանողներին տանում են Մարալիկ՝ բանավեճի։

Կարդացեք նաև

«17 տարեկան անչափահասին ասում են, թե բանավեճ-քննարկման պետք է մասնակցի, ու այդպես՝ 40 հոգու քոլեջից տանում են:

Ապրիլի 25-ին՝ շաբաթ օրն առավոտյան տանում են Մարալիկի Անիի մշակույթի տուն, սարքերով ստուգում են, թողնում ներս։ Երեխաները հետաքրքրվում են, թե ո՞րն է լինելու քննարկման, բանավեճի թեման, որ պատրաստվենք, պարզվում է՝ իրենց հետ գնացած մանկավարժներն էլ տեղյակ չեն լինում։ Սպասում են ու ինչ՝ Նիկոլ Փաշինյանը կանգնում է բեմին ու սկսում է իր քարոզները»,- նշեց մեր աղբյուրը։

Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին վրդովվել էր հատկապես, որ անչափահաս երեխաներին են ստել․ կասկածներ հայտնեց, որ տնօրինության ու համայնքապետարանի կազմակերպածն է եղել։

«Գուցե պատճառն այն է, որ եթե ասեին՝ Նիկոլն է գալիս, կարող է ծնողներից շատերը թույլ չտային»,- հավելեց քաղաքացին։

Ի դեպ, ապաքաղաքական կրթական միջավայրի մասին միֆեր պատմող իշխանության ներկայացուցիչների թվում այդ օրը նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930