Մենք պատրաստ ենք մեր կրծքերով աջակցել Թուրքիայի բողոքի ակցիաներին. Femen
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Femen շարժման պաշտոնական էջում հայտնվել է «Օգնեցե՛ք մեզ հասնելու Էրդողանին» դիմումը: Դրանում աղջիկներն ընդգծում են, որ այլևս չեն կարող անմասն մնալ Թուրքիայում ընթացող իրադարձություններից և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ.
«Մենք պատրաստ ենք մեր կրծքերով աջակցել Թուրքիայի բողոքի ակցիաներին: Մենք այժմ գումար ենք հավաքում՝ Թուրքիա ժամանելու համար»: Շարժման ակտիվիստուհիներն իրենց մարմնին նկարել են Թուրքիայի դրոշը և գրել են «Ազատ Թուրքիա»: Femen-ի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Ձեր իրավունքները չեն կարող կտրել «Թաքսիմ» հրապարակի ծառերի նման»: