Մենք միշտ հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ Կարապետյան
«Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը»,- գրված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարին կից:
Լուսանկարը Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրում Վեհափառ Հայրապետի հետ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողության դրվագն է:



