Բաժիններ՝

Պրեմիեր լիգայի երբեմնի չեմպիոնը կշարունակի ելույթները Անգլիայի երրորդ դիվիզիոնում

«Լեսթեր Սիթին» կշարունակի ելույթները Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ Չեմպիոնշիփի 44 խաղից հետո «աղվեսները» ունեն 42 միավոր և գտնվում են նախավերջին՝ 23-րդ տեղում։ Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ «Բլեքբերն Ռովերսը» 21-րդ տեղում է՝ 44 խաղից 49 միավորով։ Այսպիսով, «Լեսթեր Սիթին» կորցրել է լիգայում մնալու իր հնարավորությունը։

Անցյալ մրցաշրջանում «Լեսթերը» ելույթ էր ունենում Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այդ տարի նրանք վաստակեցին 25 միավոր, զբաղեցրին 18-րդ տեղը և դուրս մնացին Պրեմիեր լիգայից:

Փետրվարին ակումբից հանվել էր վեց միավոր՝ 2023/2024 մրցաշրջանի շահութաբերության և կայունության կանոնակարգերը խախտելու համար։

Հիշեցնենք, որ «Լեսթերը» նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը 2015/2016 մրցաշրջանում։ Մրցաշարի 38 տուրում Կլաուդիո Ռանիերիի թիմը հավաքել էր 81 միավոր՝ 10 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում ընթացող «Արսենալից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930