Փորձում են մեր ինքնությունից ջնջել իրականությունը՝ մեղսակից ունենալով ՀՀ գործող իշխանություններին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագծի քվեարկությունը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով:
Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրել էր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է նախագիծը լրացուցիչ քննարկել ավագանու մյուս խմբակցությունների հետ և համաձայնության հասնելու դեպքում այն ներառել առաջիկա նիստերից մեկի օրակարգում։
«Քանի որ, ինչպես հասկացա, սկզբունքային անհամաձայնություն չկար, մասնավորապես, «Հանրապետություն» խմբակցության կողմից, իսկ մի շարք գործընկերներ ևս հարաբերականորեն դրական և բովանդակային մոտեցում ունեին, առաջարկում եմ շարունակել քննարկումները»,- նշել է քաղաքապետը։
Ավինյանը նաև երևանցիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկություններին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։




