Կանադայի վարչապետը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որակել է թուլություն, որը պետք է շտկել
Կանադայի տնտեսական կապերը Միացյալ Նահանգների հետ, որոնք մի ժամանակ առավելություն էին, դարձել են թուլություն, որը պետք է շտկվի, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Միացյալ Նահանգները հիմնարար կերպով փոխել է իր մոտեցումը առևտրին՝ բարձրացնելով մաքսատուրքերը մի մակարդակի, որը վերջին անքամ գրանցվել է Մեծ ճգնաժամի ժամանակ: Մեր նախկին ուժեղ կողմերից շատերը, որոնք հիմնված էին Ամերիկայի հետ մեր սերտ կապերի վրա, դարձել են թույլ կողմեր, որոնք մենք պետք է շտկենք»,- ասել է Քարնին տեսաուղերձում։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները փոխվել է, և Կանադան պետք է արձագանքի դրան։



