«Դատաստանի օրվա» ռադիոկայանը նոր ազդանշան է հաղորդել
«Դատաստանի օրվա» ռադիոկայանը նոր ազդանշան է հաղորդել՝ «Պելևիզատոր», հայտնում է УВБ-76 логи Telegram-ալիքը։
Վերջին անգամ ռադիոկայանը բարձր ակտիվություն էր դրսևորել ապրիլի 16-ին՝ միանգամից հաղորդելով մի քանի ազդանշան՝ «Ասոլև», «Կրիպտոնիտ», «Կրատովբիգ», «Մյասորուբ»։
«Դատաստանի օրվա» ռադիոկայանը, որը հայտնի է նաև УВБ-76 կամ «Բզզան» (Жужжалка) անվանումներով, ռուսաստանյան ռազմական ռադիոկայան է, որը գործարկվել է 1970-ականների վերջից։
Դրա ազդանշանները միապաղաղ բզզոց են, որոնք երբեմն ընդհատվում են ձայնային հաղորդագրություններով։ Այս բզզոցը համարվում է կապի կամ միջուկային պատասխան հարվածի ավտոմատ կառավարման համակարգի մաս։



