Իրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլով
Իրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլով, հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ավիացիոն վարչությունը։
Համաձայն հաղորդագրության, առաջին փուլում կվերսկսվեն տրանզիտային չվերթները, իսկ երկրորդ փուլում՝ թռիչքները Իրանի արևելքում գտնվող օդանավակայաններից։
Երրորդ փուլում կվերականգնվի Մեհրաբադ և Իմամ Խոմեյնի օդանավակայանների աշխատանքը, իսկ չորրորդ՝ վերջնական փուլը կներառի թռիչքները երկրի արևմուտքի օդանավակայաններից։
«Ավիատոմսերի վաճառքն այս պահին կասեցված է, և մարդիկ պետք է հետևեն… պաշտոնական հայտարարություններին՝ օդանավակայանների վերջին կարգավիճակի և տոմսեր գնելու հնարավորության վերաբերյալ»,- IRIB-ը մեջբերում է Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության փոխտնօրենի խոսքը։



