Բաժիններ՝

Իրանը հարստացված ուրանը չի հանձնի ԱՄՆ-ին. Սայիդ Խաթիբզադե

Իրանը դեռ պատրաստ չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես բանակցությունների նոր փուլ անցկացնելուն, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն՝ ընդգծելով առանցքային հարցերում Վաշինգտոնի առավելապաշտական պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Խաթիբզադեն հայտնել է նաև, որ իր երկիրը չի հանձնի հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին՝ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

«Կարող եմ ասել, որ ոչ մի հարստացված նյութ չի ուղարկվի Միացյալ Նահանգներ։ Դա առաջին քայլը չէ, և կարող եմ հավաստիացնել, որ չնայած մենք պատրաստ ենք լուծել ցանկացած խնդիր, մտադիր չենք հանդուրժել այն, ինչն առաջին քայլ չէ»,- ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։տ

Խաթիբզադեն ասել է, որ կողմերի միջև ուղերձների բազմաթիվ փոխանակումներ են եղել, սակայն միևնույն ժամանակ նա մեղադրել է Միացյալ Նահանգներին այն պահանջներին հավատարիմ մնալու համար, որոնք Իրանը համարում է չափազանցված։

Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կմեկնի Իրան և «կհավաքի ողջ միջուկային փոշին»՝ նկատի ունենալով 440 կիլոգրամ հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, թաղված է անցյալ տարի ԱՄՆ ռազմական հարվածներից լուրջ վնասված միջուկային օբյեկտների տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930