«Իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում». Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը
Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են»:



