Բաժիններ՝

Թուրք ցուցարարներն անշարժ բողոքի ակցիա են կազմակերպել Ստամբուլում (տեսանյութ)

CNN Türk-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր Ստամբուլում ցուցարարները ուշագրավ բողոքի ակցիա են կազմակերպել «Թաքսիմ» հրապարակում: Խոսքը գնում է անշարժ բողոքի ակցիայի մասին, որին կարճ ժամանակում միացել է 300 մարդ:

Երեկոյան ժամը 20.00-ին ցուցարարները քարացած կանգնել են և երկար ժամանակ լուռ մնացել այդպես: Ավելի ուշ ոստիկաններն անցել են գործի և սկսել են ցրել ցուցարարներին:

Ստամբուլի անվտանգության ծառայության պետ Հուսեին Չափքընը ներկայացրել է «Թաքսիմում» իրավիճակը հսկող ոստիկանների ծանր վիճակը՝ հայտարարելով, որ «Գեզի» այգու համար սկսված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները 40 ժամում քնում են ընդամենը 4 ժամ, իսկ 18 օրում կարողացել են տուն գնալ միայն մեկ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930