Ժողովուրդը Երևանում անցկացվելիք եվրոպական գագաթնաժողովի առիթով պիտի ցույց տա, որ ինքը բույս չէ, որ մեզ էշի տեղ չդնեն, որ չգան մեր տուն, ուտեն-խմեն ու մի հատ չհարցնեն՝ ոնց ենք. Աշոտյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադարձավ միջազգային կառույցներին, դրանց ղեկավարների երևանյան այցերին ու նրանց ազդեցությանը ներքաղաքական, մասնավորապես՝ ընտրական գործընթացների վրա:

«ՄԱԿ-ը 197 երկրներից բաղկացած միջազգային կառույց է, որը խոր համակարգային, ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է: ՄԱԿ-ում հիմնական դերակատարները, բացի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից, որոնց կարծիքը գիտենք, կա՛մ իսլամական պետություններ են, որոնք ազդեցության տակ են, կա՛մ փոքր աղքատ պետություններ: Մտածել, որ ԵՄ, ԵԱՀԿ, ԱՊՀ դիտորդական պատվիրակությունները վատն են լինելու, բայց ՄԱԿ-ինը՝ լավը, միամտություն է: Սա չի աշխատելու: Այո՛, դիտորդական առաքելությունները կարևոր են, բայց տվյալ պարագայում շատ ավելի կարևոր են տեղական դիտորդները, որոնց դեմը Նիկոլն առավ ընտրություններից առաջ: Եթե նման բան մեր օրոք լիներ, ԵՄ դեսպանը Հանրապետության հրապարակում իրեն խարակիրի կաներ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով՝ զզվելի է եվրոպական կոնյունկտուրայի կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը Երևանում անցկացվելիք եվրոպական գագաթնաժողովի առիթով պիտի ցույց տա, որ ինքը բույս չէ, որ մեզ էշի տեղ չդնեն, որ չգան մեր տուն՝ ուտեն-խմեն ու մի հատ չհարցնեն՝ ոնց ենք…

Կարդացեք նաև

«Վա՛տ ենք… Եթե իրենք այդ օրերին գան Երևան ու չտեսնեն պիկետներ, բարձրաձայնումներ, եթե այդ օրը միջազգային լրատվամիջոցները ցույց չտան, որ մենք ձայն ենք բարձրացրել… ուրեմն՝ գնանք-մեռնենք… Իրենք պիտի հասկանան, որ Վիքենդի չեն եկել Հայաստան:

Մարթա Կոսը լուրջ կին է, ինքը չի կարող գալ Հայաստան ու սուտ խոսել, ասել՝ գիտե՞ք, դուք ունեք ԵՄ անդամ դառնալու հեռանկար: Բայց ես ջղայնացա, որովհետև ինքը եկավ Երևան ու Գյումրի, երկու օր ֆռֆռաց, ու դեմը մեկը մի պլակատ չպարզեց, մի պիկետ չարեց: Մենք բաց թողեցինք թույն շանս: Հիմա էդ կինը գնալու է Բրյուսել ու ասի՝ ամեն ինչ լավ ա, մի փաստաբան ինձ չի մոտեցել, բան չի փոխանցել քաղաքական թեմաներով, ոչ մի ցույց չեմ տեսել, ապրի Նիկոլը… Էսքան մարդ է նստած, բա մեկի երեխեն կամ թոռը չգնա՞ր, ասեր՝ Մարթա Կոս, էս նամակս տուր հորս կամ պապիս… Եվրոպական քաղաքականությունն էդպես է աշխատում: Ցավում եմ, որ մենք դա չենք հասկացել»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930