Եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու որոշումները ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հանգեցնող միտումնավոր քայլ է․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնությունը մի շարք եվրոպական երկրների կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու որոշումները համարում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հանգեցնող միտումնավոր քայլ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված խնդիրների ֆոնին մի շարք եվրոպական երկրներ մարտի վերջին որոշեցին ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումը՝ Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու համար,ինչի մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։



