Բաժիններ՝

Թուրքիայում ևս մեկ զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. կան զոհեր և վիրավորներ

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի Այսեր Չալըքի միջնակարգ դպրոցում։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

CNN Türk-ի փոխանցմամբ՝ հարձակվողը եղել է դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ:

Զինված անձի մոտ հինգ ատրճանակ է եղել, նա հարձակումից հետո ինքնասպան է եղել։

Քահրամանմարաշի նահանգապետը հայտնել է, որ կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորների թիվը հասնում է 20-ի։

Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեք քաղաքի (Շանլըուրֆա նահանգ) դպրոցի վրա ապրիլի 15-ին նույնպես զինված հարձակում էր տեղի ունեցել:

Հարձակման հետևանքով վիրավորվել էր տասնվեց մարդ, այդ թվում՝ երեխաներ և ուսուցիչներ։

Հարձակվողը վերջում ինքնասպան էր եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930