Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլի արծաթե մեդալակիր:

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.583 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 14.616 միավորով գրավեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփվորնը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930