Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի

Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի:

«ՀՀ քաղաքացին անպաշտպան է», «Ազատություն Դավիթ Մինասյանին», «Թու՛յլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում», «Երբ ոտնահարում ես հավատքը, հարգանք մի՛ ակնկալիր»․ ակցիային մասնակից դպրոցականներն այսպիսի գրությամբ պաստառներով են, սև ժապավենով կապկպված ձեռքերով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման երիտասարդները Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Ծաղկազարդի օրը եկեղեցում Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից բռնության ենթարկված և հետագայում կալանավորված Դավիթ Մինասյանի։

Ակցիային մասնակցող երիտասարդները խորհրդանշական քայլ են կատարել՝ կապել են իրենց ձեռքերը՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով դպրոցական տղայի ապօրինի կալանքի դեմ։

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Դավիթն ընտանիքի հետ այս եկեղեցի էր եկել Ծաղկազարդի պատարագին մասնակցելու, արդյունքում եկեղեցում Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա դպրոցականի կալանավորել էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930