«Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է  զգում, միացված է թթվածնի ապարատը».  Լուսինե Մարտիրոսյան

Երեկվանից 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ում հետազոտություններ է անցնում, նրա առողջական վիճակը լավ չէ, մի քանի հետազոտություն անցնելուց հետո նրան հոսպիտալացրել էին։

Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ էին տեղափոխել «շտապօգնության» մեքենայով՝ Աբովյանի հիվանդանոցից։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն ճանապարհին առողջական վիճակը վատթարացել էր ու նրան միանգամից տարել էին հիվանդանոց։

Քիչ առաջ Դավիթ Մինասյանի փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը, 168.am-ին փոխանցեց, որ այս պահին բժիշկներն իրենց ախտորոշման մասին որևէ բան չեն ասել։

«Շատ ակտիվ հետազոտություններ են տեղի ունենում, առավոտյան էլ եմ եկել հիվանդանոց, կեսօրին էլ։ Այս պահին էլ մյուս փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանն է հիվանդանոցում՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։ Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է զգում, միացված է թթվածնի ապարատը։

Կարդացեք նաև

Մենք գործողություններին որևէ ձևով չենք միջամտում, սպասում ենք հետազոտությունների արդյունքին։ Մեզ համար այստեղ կարևորն այն է, որ Դավիթն այս պահին բժիշկների հսկողության տակ է»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանը նաև փոխանցեց, որ բժիշկները հետազոտություններից հետո կասեն հավանաբար, թե ինչո՞ւ է Դավիթի մոտ առողջական վիճակի նման սրացումը։

Հիշեցնենք, նաև, որ  մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթը իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրյալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930