Ցանկալի կլիներ, որ պրոռուսական քաղաքական գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին, նրանցից ոմանք չնայած ռուսական անձնագրի առկայությանը, անազատության մեջ են․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանային մասնակցել բոլոր ռուսամետ ուժերը։ Այս մասին հայտարարել է  Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։

«Մենք միշտ անկեղծ երկխոսություն ենք վարում ձեզ հետ, և մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Նրանցից ոմանք անազատության մեջ են` չնայած ռուսական անձնագրեր ունեն: Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ անկախ նրանից, թե ինչ ելք կունենան Հայաստանում կայանալիք ընտրությունները, Ռուսաստանը հանձնառու է ամրապնդելու Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930