Պшտերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչն էլ Թեհրանում անում են այս պшտերազմի սկզբից ի վեր․ Վարդան Ոսկանյան

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։ Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։

Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են այս պատերազմի սկզբից ի վեր։

«Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031