Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ին՝ կապված սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու որոշման հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմանք է հայտնել՝ կապված ԱՄՆ-ի այն հայտարարությունների հետ, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել, ինչի համար էլ իրենք մտադիր են սկսել զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:

Պաշտոնական Դամասկոսը կեղծիք է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը նկատել է, որ ամերիկյան կողմի հայտարարություններն ամրագրված չեն հավաստի փաստերով: Նա ընդգծել է, որ լուրջ հարցերը, որոնք կարող են խոչընդոտել քաղաքական համատեղ աշխատանքին, պետք է ընդունվեն համոզիչ ու հավաստի տեղեկատվության հիման վրա:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նույնպես դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ ընդգծելով, որ այն չի կարող չառաջացնել լուրջ մտահոգություն:

Լուկաշևչը հայտարարել է, որ սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը խոչընդոտում է Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի անցկացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մոսկովյան այցի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս