Բաժիններ՝

Թրամփը պնդում է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Իրանը «վախենում է» ընդունել դա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է ընդունել դա։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Նրանք բանակցում են և շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդն իրենց կսպանի», – Վաշինգտոնում հանրապետականների համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ ասել է Թրամփն Իրանի ղեկավարության մասին։

Նա նշել է, թե ոչ ոք չի ցանկանում ղեկավարել Իրանը, քանի որ վախենում են, որ ԱՄՆ-ն իրենց կսպանի։

«Նրանք նաև վախենում են, որ կսպանվեն մեր կողմից», – ասել է նա։

Բանակցությունների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հակասում է Իրանի կողմից հնչող հայտարարություններին։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ և շարունակելու է պայքարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031