ԱՄՆ-ը և Իրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնшմանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ. Թրամփ
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ հրամայել է ԱՄՆ զինված ուժերին 5 օրով հետաձգել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։
«Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների ոգու և տոնայնության վրա, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- գրել է նա:



