Բաժիններ՝

«Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիքս Նմեչայի հետ պայմանագիրը։ Գերմանական թիմի պաշտոնական կայքի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Նախկինում Նմեչայի հետ կապ էին հաստատել Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբ։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ֆելիքս Նմեչան «Բորուսիայում» խաղում է 2023 թվականի հուլիսից։ Նախկինում նա խաղացել է «Վոլֆսբուրգում» և «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմերում։ Այս մրցաշրջանում նա 38 խաղում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս