Մարկ Քարնին չի բացառել Կանադայի մասնակցությունն Իրանի դեմ գործողություններին
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չի բացառել, որ իր երկրի զինված ուժերը կարող են մասնակցել Իրանի շուրջ ընթացող հակամարտությանը՝ աջակցելով դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Երբեք չի կարելի կտրականապես բացառել մասնակցությունը: Մենք կկանգնենք մեր դաշնակիցների կողքին»,- հայտարարել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ իրենք մշտապես պատրաստ են պաշտպանելու կանադացիներին։
Նա կոչ է արել դադարեցնել քաղաքացիների ու քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորումը։
Քարնին ցանկանություն է հայտնել, որ վերջ տրվի էսկալացիային։



