Քամու հետևանքով վնասվել են տանիքներ
Փետրվարի 27-ին, ժամը 15։16-ից սկսած 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում վնասվել են չշահագործվող շինության, տների տանիքներ։
ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են ահազանգերին՝ իրականացնելով ուսումնասիրություններ։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարդենիս քաղաքում վնասվել են չշահագործվող արտադրական տարածքի առաջին և երկրորդ շինության տանիքները (ընդհանուր մոտ 300 քմ), Նորաշեն գյուղում վնասվել է 7 տան, 3 անասնագոմի տանիք, 1 շինության արևային կայան։
Փրկարարները Նորաշեն գյուղում ապամոնտաժել են իրենցից վտանգ ներկայացնող կախված կառուցատարրերը։



