Բաժիններ՝

E5 խմբի երկրները համաձայնության են եկել համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրելու շուրջ

Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների հանդիպումը՝ E5 խմբի շրջանակներում: Ուկրաինայի պաշտպանության նախարարը նրանց միացել է տեսակապի միջոցով: Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Դաշնակիցները քննարկել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության հիմնական հարցերը՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցություն, զենքի արդյունաբերության և արտադրական կարողությունների զարգացում, գործառնական պատրաստվածության ամրապնդում, հիբրիդային սպառնալիքների հակազդում, ինչպես նաև եվրոպական միասնության և եվրատլանտյան տարածքում անվտանգության համար համատեղ պատասխանատվության վերահաստատում։ Սա նշված ձևաչափով յոթերորդ հանդիպումն էր 2024 թվականից ի վեր։

Պաշտպանության նախարարներից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։

«Մենք վճռական ենք մեր զինված ուժերի արդիականացման և վերազինման, մեր բանակների մարզման և մեր հասարակությունների դիմադրողականության ամրապնդման գործընթացն ավելի արագացնելու հարցում։ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժը և «Е5»-ի ուժն այսօր ևս մեկ անգամ հաստատվեցին», – հանդիպումից հետո ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս