Մերցը և Մակրոնն ընդգծել են Եվրամիության տնտեսության վերածնման անհրաժեշտությունը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են եվրոպական տնտեսության վերածնման միջոցների հարցում իրենց հայացքների միասնությունը: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք, որ այս Եվրոպական միությունը լինի ավելի արագ: Մենք ցանկանում ենք, որ այն ավելի լավը դառնա: Ամենից առաջ մենք ցանկանում ենք հասնել Եվրոպայում մրցունակ արդյունաբերության», – ասել է Մերցը փետրվարի 12-ին Բելգիայում կայացած ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Մակրոնի հետ համատեղ ելույթի ընթացքում:
«Ես ուրախ եմ, որ Էմանուել Մակրոնը և ես, գրեթե ինչպես միշտ, միասնական ենք այս հարցերում», – հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ ինքը և Մերցը կիսում են այն զգացումը, որ խիստ անհրաժեշտություն կա, որ Եվրոպան գործի վճռականորեն:
Բելգիական Ալդեն Բիզեն դղյակում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովը նվիրված էր ԵՄ տնտեսության մրցունակությանը, որը դժվարություններ ունի բյուրոկրատիայի, միասնական եվրոպական շուկայի ներսում առկա խոչընդոտների, էներգակիրների բարձր գների և Չինաստանի ու ԱՄՆ-ի կողմից աճող մրցակցության պատճառով, նշում է dpa գործակալությունը:



