Իրանի «միջուկային» քաղաքականությունում փոփոխություններ չեն լինի. Սալեհի
Oyannews-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մեկնաբանել է վերջին հեռուստաբանավեճերի ժամանակ նախագահի թեկնածուների կողմից կառավարության վարած «միջուկային» քաղաքականության քննադատումը.
«Ապագա կառավարության միջուկային քաղաքականությունում փոփոխություններ չեն լինի: Իրանի միջուկայն ծրագրի մասին նախագահի թեկնածուների հայտարարությունները նրանց իսկ անձնական կարծիքն են: Քանի որ խաղաղ նպատակներով երկրի միջուկային ծրագրի օգտագործումը Իրանի գլխավոր դիրքորոշումն է, այն փոփոխության չի ենթարկվի»: